Քաղաքական

Հռոմի պապը Հայաստանում առաքելական նվիրակ է նշանակել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Չիտանովայի արքեպիսկոպոս Նորին Գերազանցություն գերաշնորհ Ժոզե Ավելինու Բետանկուրին Հայաստանում առաքելական նվիրակ է նշանակել: Այս մասին հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:

Ժոզե Ավելինու Բետանկուրը 2012 թվականի նոյեմբերի 14-ից Սուրբ աթոռի պետական քարտուղարության արարողակարգի ղեկավարն է: 2018 թվականի փետրվարի 26-ին նա նշանակվել է պապական նվիրակ (եկեղեցական դիվանագետ)՝ ստանալով Չիտանովայի արքեպիսկոպոսի կարգ:

Կարդացեք նաև

Back to top button