ՄիջազգայինՔաղաքական

Պուտինն իր ուղերձում սպառազինության նոր տեսակներ է ներկայացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի առջև ելույթում ներկայացրել է սպառազինության նոր տեսակներ. հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Նա հայտնել է, որ Ռուսաստանը նորագույն զենքի մշակման գործում նոր քայլ է արել և ներկայացրել «Սարմատ» հրթիռային համալիրը: Պուտինի խոսքով` էներգահամակարգով հրթիռն անխոցելի է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի համար:

Բացի այդ` Պուտինը պատմել է, որ Ռուսաստանում ստեղծվել են ստորջրյա անօդաչու սարքեր, որոնք իրենց արագությամբ գերազանցում են սուզանավերին և տորպեդներին: «Ոչ ոք չունի նման զենք»,- ասել է նա:

Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանը գերձայնային զենք ունի` հավելելով, որ աշխատանք է տարվում լազերային սպառազինության ստեղծման ուղղությամբ:

Կարդացեք նաև

Back to top button