Հասարակություն

«Սպանված սերունդ». ֆիլմ՝ նվիրված Սումգայիթի ոճրագործության 30-րդ տարելիցին


1988 թվականի փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում  տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր:

Սումգայիթյան նախճիրը դարձավ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը և ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը:

Սումգայիթյան ոճրագործությունից անցել է արդեն 30 տարի:

Երեսուն տարի առաջ այս րոպեներին Սումգայիթում իսկական դժոխք էր հայերի համար: Երեսուն տարի առաջ տեղի ունեցած կոտորածները խորհրդային իշխանությունները պիտի որակեին ընդամենը որպես խուլիգանություն՝ հետագա երեսնամյա անհոգ ու անպատիժ կյանք ապահովելով կազմակերպված ոճրագորության բոլոր կազմակերպիչների ու կատարողների համար:

88-ին ոչ միայն փետրվարն ուներ օրացույցային մեկ ավելի օր՝ նահանգ տարի էր,  այլև Սումգայիթում ապրող հայերը մեկ օր ավելի պիտի ապրեին նորօրյա ցեղասպանությունը:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը ներկայացնում է օրեր առաջ լույս տեսած «Սումգայիթ» գիրքը: Նախորդներից տարբերվում է հստակ գծով՝ սա գիրք է, որտեղ խոսում են ադրբեջանցի ու այլազգի վկաները: Կոնկրետ առանձնացնել մեկ վկայություն որպես ամենասարսափելին՝ Գրիգորյանը դժվարանում է:

Բոլորն են անպատմելի դաժան ու նորմալ մարդու ուղեղում չտեղավորվող՝ ասում է: «Սումգայիթ»- ը լոկ գիրք չէ, փաստաթուղթ է. Մարինա Գրիգորյանը խոսում է փաստերով.

Սումգայիթի ոճրագործության 30-րդ տարելիցին նվիրված նկարահանվել է նաև ֆիլմ՝ ահասարսուռ տեսարաններով ու փաստերով: Այդ եզակի փաստերը, խոստովանությունները, մի քանի դատական գործերի դատավճիռները կարևոր են՝ ասում է Լարիսա Ալավերդյանը:

«Սպանված սերունդ»- ը ֆիլմ է ոչ միայն սպանվածների, այլեւ սպանողների մասին:

Սումգայիթյան ոճրագործությունները նկարահանվել են հատուկ ծառայությունների կողմից, և թե՛ Մարինա Գրիգորյանը, թե՛ Լարիսա Ալավերդյանը վստահ են՝ դրանցից  հաստատ պահպանվածներ կան, ամբողջությամբ վերացված չեն:

Փետրվարի 28-ին Հանրային հեռուստաընկերությամբ տեղի կունենա «Սպանված սերունդ» փաստագրական ֆիլմի պրեմիերան:

Կարդացեք նաև

Back to top button