ԿարևորՀասարակություն

Տիրոջ դամբարանի տաճարը փակվել է

Փետրվարի 26-ին Երուսաղեմի երեք իրավատեր՝ հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիները, ի նշան քաղաքային իշխանությունների՝ քրիստոնեական եկեղեցիներից անշարժ գույքի դիմաց հարկեր վճարելու պահանջի դեմ բողոքի, ուխտավորների և զբոսաշրջիկների համար փակել են Տիրոջ դամբարանի տաճարը:

https://www.facebook.com/hasmik.martirosyan1/posts/1766157313405198

Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթը հայտարարել է, որ մտադիր են $186 մլն բռնագանձել քաղաքում տեղակայված քրիստոնեական եկեղեցիներից՝ որպես դրանց անշարժ գույքի հարկ:

«Եկեղեցիներին պատկանող առևտրային տարածքների պարտքերը գերազանցում են 650 միլիոն շեկելը (մոտ $186 մլն – խմբ.): Սրանք երկրպագության տաճարներ չեն», -ասել է Երուսաղեմի քաղաքագլուխը՝ մատնանշելով եկեղեցիներին պատկանող հյուրանոցները, ձեռնարկատիրությունները և այլն:

Երուսաղեմի երեք իրավատեր եկեղեցիները գույքահարկից ազատված են եղել դարեր շարունակ:

Կարդացեք նաև

Back to top button