
Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի չորրորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Վիորել Բոլոգանի (Մոլդովա) հետ և 3.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Գաբրիել Սարգսյան, Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան՝ 2-ական միավոր (24, 34, 41, 58-րդ տեղեր), Շանթ Սարգսյան՝ 0 (92-րդ):
Այսօր կկայանան հինգերորդ տուրի պարտիաները:




