ԿարևորՔաղաքական

Կոալիցիան պաշտոնապես հաստատեց Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածությունը

Հունվարի 19-ին նախագահի նստավայրում, այնուհետեւ հանդիպումներ խորհրդարանում եւ բազմաթիվ այլ կառույցներում:

Որոշում կայացրել է ոչ միայն ՀՀԿ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, այլեւ՝ խորհրդարանական մեծամասնությունը: Արմեն Սարգսյանն այսօր կրկին այցելել է խորհրդարան:

Դեռ ընտրությունները չեն եւ չի էլ առաջադրվել: Նրա այցի մանրմասներից պատմում է «Ռադիոլուր»-ը:

 

Կեսօրից հետո՝ ժամը 13-ին, Արմեն Սարգսյանն այսօր մտավ խորհրդարանի շենք եւ այնտեղից դուրս եկավ ոչ միայն իբրեւ Հանրապետական կուսակցության, այլև՝ կոայիցիայի կողմից առաջադրվող նախագահի թեկնածու: Այս այցից հետո եղավ եւս մեկ փոփոխություն՝ մինչ այս պահը ցանկացած հանդիպման վայրում լրագրողների հետ զրուցող Արմեն Սարգսյանն այսօր այլեւս չշփվեց լրագրողների մոտ:

Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու է՝ այսպիսի ձեւակերպում արդեն կարող ենք տալ: Առաջադրման համար հավաքված  ստորագրությունները պահանջվող քանակից երկու անգամ ավելի են: Արդեն կա մոտ 60 ստորագրություն:

Այս պահին ինտրիգը 31 հոգանոց «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն է: Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ վերջնական որոշում այդ քաղաքական ուժը դեռ չի կայացրել: Դիրքորոշումը կհստակեցվի խմբակցության եւ քաղխորհրդի նիստերից հետո: Կոալիցիոն ճամբարում, սակայն, այսօր արդեն օգտագործում են «լայն կոնսոլիդացիա» ձեւակերպումը:  Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան.

 

Ավելի վաղ ծառուկյանականները մերժեցին «Ելք» խմբակցության գործընկերներին եւ իրենց ստորագրություններով չօգնեցին այլընտրանքային թեկնածու առաջադրելուն: Նախագահի պաշտոնի համար ամենաառաջինը հայտարարվեց Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, բայց 9 հոգանոց «Ելք»-ին չհաջողվեց ապահովել անհրաժեշտ ստորագրությունների նվազագույն քանակը:

Ինչ է խոսվել այսօր կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների եւ Արմեն Սարգսյանի դեռփակ հանդիպմանը՝ որոշ մանրամասներ բացահայտեց Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրան  Արմեն Սարգսյանի ելույթը տպավորել է:

Թե հանրապետական եւ թե դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները չեն ընդունում տարածվող տեսակետը, թե նախագահի թեկնածուն կոնկրետ մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի նախընտրած գործիչն է:

 

Այս փուլում կոալիցիոն պատգամավորները չեն ցանկանում անդրադառնալ «Ելք» խմբակցության` նախագաի ընտրության կարգը ՍԴ-ում վիճարկելու քայլին: «Դա յուրաքանչյուր խմբակցության իրավունքն է որեւէ խնդիր չկա»,- նշում է Վահրամ Բաղդասարյանը: Աղվան Վարդանյանը հավելում է:

Այժմ Հայաստանի 4-րդ նախագահ ընտրելու ժամկետների մասին: Խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, իսկ մինչև փետրվարի վերջը տեղի կունենա թեկնածուների առաջադրումը: Ըստ նոր Սահմանադրության, նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է, որ 105 պատգամավորից առնվազն 79-ը կողմ քվեարկի: Ակնհայտ է, որ պակասող 14 ձայնի համար կոալիցիոն ուժերը կփորձեն բանակցել «Ծառուկյան» խմբակցության հետ: «Ելք»-ը նախապես հայտարարել էր, որ  դեմ են քվեարկելու:

Կարդացեք նաև

Back to top button