ԿարևորՔաղաքական

Նիդերլանդների խորհրդարանը` Հայոց ցեղասպանության մասին օրենքի 2 նախագծի քննարկմամբ


Նիդերլանդների խորհրդարանն այսօր քննարկել  է  Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրենքի նախագծեր, որոնց հեղինակը երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդեւինդն է:

2 նոր նախագծերից առաջինը Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման վերահաստատումն է: Իսկ երկրորդ նախագիծը պարտադրելու է նախարարի մակարդակով ամեն տարի ապրիլի 24-ին այցելել եւ հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում:

Ինչպես է ընթացել քննարկումը, «Ռադիոլուրին» հաջողվել է կապ հաստատել Նիդեռլանդների խորհրդարանում քննարկմանը հետևող, հոլանդահայ ֆեդերացիայի նախագահ՝ Մատո Հախվերդյանի հետ:

 

Կարդացեք նաև

Back to top button