Հասարակություն

Ռուբեն Վարդազարյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Ռուբեն ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ»,-ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում:

Կարդացեք նաև

Back to top button