ԿարևորՀասարակություն

Արցախը նշում է Վերածննդի օրը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Արցախը նշում է Վերածննդի օրը: Պետական տոնացույցում այդպես է նշանավորվել 1988 թվականի փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի օրը:

Երեսուն տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների  նստաշրջանը  որոշում կայացրեց մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի խորհրդային հանրապետության կազմ մտցնելու մասին:

Ավելի ճիշտ որոշումը խնդրանք էր, ուղղված ժամանակի հանրապետական ու կենտրոնական իշխանություններին:

Կարդացեք նաև

Back to top button