Սպորտ

Մականախաղի հայկական դպրոցի հերթական հաջողությունը


Մականախաղի հայկական դպրոցը հերթական հաջողությունն է արձանագրել: Վրաստանում կայացած Ինդոր հոկեյի Եվրոպայի ակումբային առաջնությունում Հայստանը ներկայացնող «Հրազդան» ակումբը բավականին հաջող է հանդես եկել և գրավե է 3-րդ տեղը: Հայկական թիմը մրցաշարում անցկացրել է 6 հանդիպում, որոնցից 4-ում հաղթանակ է տոնել:

Մեկնարկային խաղում մեր հոկեյիստները 9:2 հաշվով հաղթել էին բուլղարական Լոկոմոտիվին: Այնուհետև հայկական թիմը 13:1 հաշվով ջաղջախել է Թբիլիսին ներկայացնող համանուն ակումբին, իսկ վերջին վճռորոշ խաղում Հրազդանը 3:1 հաշվով առավելության է հասել ֆիննական Կիլպարի նկատմամբ:

Ուրախալի է նա նաև այն, որ հայկական թիմի հարձակվող Ալեքսեյ Սոբոլևսկին խբած 17 տափողակով ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու և նաև լավագույն խաղացող: Մրցաշարում լավագույնն է եղել նաև հայկական թիմի դարպասապահ Իվան Օզեռելևը:

Տեղեկացնենք, որ հունիսն Հայաստանը արդեն հավաքականների մակարդակով մասնակցելու է մականախաղի Եվրոպայի մինչ 15 և 18 տարեկանների առաջնությանը:

Կարդացեք նաև

Back to top button