Քաղաքական
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Լիտվային
Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Լիտվայի ԱԳՆ- ին՝ Լեռնային Ղարաբաղի հետ խորհրդարանական բարեկամական խումբ ձեւավորելու համար, հայտարարել է Լիտվայում Ադրբեջանի դեսպանատունը։
Վիլնյուսում Ադրբեջանի դեսպան Հասան Մեմեդզադեն կապվել է Լիտվայի խորհրդարանի եւ ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ նրանց փոխանցելով Բաքվի բողոքը։ Ըստ դեսպանի՝ վերջիններս հայտարարել են, որ իրենք չեն ընդունում այդ կառույցը։
Սակայն Բաքուն իր նոտայի պաշտոնական պատասխան է սպասում։