Հասարակություն

Օրենքի դեռեւս չհրապարակված նախագիծը տարաձայնություններ է առաջացրել


Մի քանի օր առաջ Հայաստանում էր ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների խումբը:

Այս անգամ եվրոպացի մասնագետների «դատին» Է հանձնվել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը, որի ստեղծումը թելադրված է նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջով:

Դեռեւս չկա նախագծի վերջնական տարբերակը, բայց տարաձայնություններն առկա են:

Հայաստանում աղանդների եւ աղանդավորների թվի մասին հստակ տեղեկություններ չկան: Բաց է նաեւ օրենսդրական դաշտը, որը պետք է կարգավորի այդ ոլորտը:

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագիծն արդեն պատրաստ է: Հեղինակը արդարադատության նախարարությունն է: Մեկ անգամ փաստաթուղթն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին: Վերջնական պատասխանն ակնկալվում է ստանալ մարտ-ապրիլ ամիսներին: Այս ամենից առանձին հասարակությունն ունի իր վերաբերմունքը տարբեր աղանդների հանդեպ՝ ոմանք ուրախությամբ ընդունում են նորը՝ նաեւ կրոնական դաշտում, մյուսները փորձում են պայքարել՝ դուռը չբացելով, վեճի մեջ մտնելով կամ պարզապես արհամարհելով:

Ինչ խնդիրներ պետք է լուծի օրենքը՝ ներկայացնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:

Օրենսդիրները գիտակցում են՝ մտնում են վիճահարույց մի դաշտ, որտեղ շաղկապված են մի քանի իրավունքներ, ուստի կարծում են, որ օրենքի նախագիծը պետք է մշակվի երեք հիմքով:

Թեեւ օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է, բայց իրավապաշտպանները, ի դեմս Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի մտավախություն ունեն, որ օրենքը հետագայում կկիրառվի կամայականորեն:

Նախագծի լրամշակված տարբերակում որոշ վիճահարույց կետերն արդեն հանվել են: Լրամշակումներն արվել են, բայց մտահոգությունը մնացել: Մարդու իրավունքների փորձագետ, իրավաբան Անուշ Մարգարյան.

Իրավապաշտպանները, օրինակ, անհարկի միջամտություններ են համարում նախագծի հատկապես այն կետը, որ յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն ստիպված կլինի պատկան մարմնին ներկայացնել իր անդամների հաշվառման տվյալները: Կրոնական կազմակերպություններին կարգելվի նաեւ ֆինանսական հոսքեր ստանալ այլ երկրներից:

Ըստ նախագծի՝ պետությունն իրավունք կստանա նաեւ կասեցնելու որեւէ կրոնական կազմակերպության գործունեությունը, եթե դրա մեջ տեսնի սպառնալիք պետական անվտանգությանը:

Կարդացեք նաև

Back to top button