Քաղաքական

Որ դեպքում Արամ Հարությունյանը կկանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/02/270213aram.mp3
Երբեք իշխանությունների վարկանիշն այնքան ցածր չի եղել, որքան այս ժամանակահատվածում է, այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Միևնույն ժամանակ՝ նա կարծում է, որ առանձնապես լավ իրավիճակում չի հայտնվել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ իր վրա այսօր մեծ պատասխանատվություն կա:
«
Րաֆֆի Հովհաննիսյան, կամ տեր ես Սերժ Սարգսյանին դեմ քվեարկած ձայներին, կամ էլ Սերժ Սարգսյանն է քո տերը: Այսօր հստակ պետք է ձևակերպվի խնդիրը։ Այդ ապացույցները պետք է ներկայացվեն և ինձ համար տարօրինակ է Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի երկխոսությունը: Կրկնում եմ՝ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց նա։
Արամ Հարությունյանի համար շատ անհասկանալի է նաև նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի լռությունը:

Իսկ ինչպիսի հետագա զարգացումներ է կանխատեսում ինքը` Արամ Հարությունյանը: Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը տեր կկանգնի իր ձայներին, թե՞ կդառնա քաղաքական դիակ:
«Ես ուզում եմ հավատամ, որ Րաֆֆին չի գնա ինքնասպանության: Ես ուզում եմ հավատալ, որ եթե անգամ իրենց մեջ պայմանավորվածություն է եղել, ինքը կհարգի ժողովրդին ու կմնա պատմության մեջ»:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հարգեց ժողովրդին և գնաց մինչև վերջ, Արամ Հարությունյանը հավաստիացրեց, որ ինքը ևս կկանգնի նրա կողքին և կպայքարի նրա հետ:

Back to top button