Վերլուծական

Փայլանը դատապարտում է Աֆրին ներխուժումը

17 օր է թուրքական ԶՈւ ռազմական գործողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում: Ցամաքային եւ օդային ռազմական պայքարին զուգահեռ, լրատվական դաշտն էլ է անցել գրոհի:

Քրդական կողմը հայտարարում է թուրքական բանակի մեծ թվով կորուստների մասին, իսկ թուրքականը խոսում քրդերի կորուստների եւ տարածքային առաջխաղացման մասին:

Մինչ այդ՝ սիրիական Աֆրին շրջանի տեղական իշխանությունները կոչ են արել միջազգային կազմակերպություններին և տերություններին դադարեցնել այդ շրջանում Թուրքիայի գործողությունները:

 

Սիրիայի հյուսիսում թեժ մարտերը չեն դադարում: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած այսօրվա հաղորդագրության համաձայն, Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ժամանակ հունվարի 20-ից մինչ փետրվարի 5-ը ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է մոտ 1000 (947) քուրդ զինյալ: Հաղորդվում է, որ փետրվարի 5-ի գործողությունների ժամանակ սպանվել է նաև ԻՊ ահաբեկչական կազմակերպության 12 զինյալ:

Իսկ թուրքական բանակը մինչ օրս ունի  13 կորուստ,  ևս 57 թուրք զինվոր վիրավորվել է: Քրդական աղբյուրները հերքում են թուրքական կողմի տվյալները՝ իրենց կորուստների քանակի վերաբերյալ, սակայն բարձրաձայնում են խաղաղ բնակչության շրջանում գրանցվող զոհերի մասին:

Հայաստանի Քուրդիստան կոմիտեի անդամ Սլո Դրբոյանը հերքում է թուրքերի կողմից տարածքային առաջխաղացման մասին լուրը՝ ներկայացնելով Աֆրինում այսօր տիրող վիճակը:

Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդա- դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նույնպես բարձրաձայնել է Աֆրինում թուրքական ԶՈւ-ի գործողություններից տուժող խաղաղ բնակչության մասին եւ այն համեմատել հայ ժողովրդի վերապրած ցեղասպանության հետ:

«100 տարի առաջ նույն բանն անում էին հայերի հանդեպ, և դա բերեց Հայոց ցեղասպանության, ես՝ որպես հայ, Աֆրինի հետ կապված մեծ վախեր ունեմ»:

Հայազգի պատգամավորի այս խոսքերը մեծ իրարանցում են առաջացրել Թուրքիայում։ Երկրի իշխանամետ մամուլը նրան մեղադրել է կողմնակալության, սուտ տեղեկություններ տարածելու և Թուրքիայի դեմ ատելություն սերմանելու մեջ: Մինչ թուրքական մամուլն արշավ է սկսում Գարո Փալյանի դեմ, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նոր տեղեկություն է հրապարակում՝ նշելով, որ բերման են ենթարկվել  սոցցանցերում աֆրինյան զարգացումների մասին ահաբեկչական քարոզչություն տարածող մոտ 500 (449) օգտատեր եւ փողոցներում բողոքի ակցիա իրականացրած մոտ 150 (124) ցուցարար:

Հայաստանաբնակ քրդերթ պնդում են, որ Թուրքիայի առաջնորդի ռազմական տեսլականը՝ 6 օրում Աֆրինը մաքրել քրդական ուժերից փաստացի տեղի չունեցավ, եւ Անկարան ստիպված այսօր փոխում է մարտավարությանը՝ ներգրավելով վարձու ահաբեկիչների:

Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների մասին բողոքի ձայն են բարձրացրել նաեւ Եվրոպայում բնակվող քրդերը՝ անցկացնելով բազմամարդ ցույցեր։

Կարդացեք նաև

Back to top button