
«Տաղանդավոր կինոռեժիսոր և շատ լավ մարդ Մարիա Սահակյանն այլևս մեզ հետ չէ:
Մարիան հուլիսին կդառնար ընդամենը 38 տարեկան, բայց հասցրել էր ստեղծել իր կինոն, իր հեղինակային կինոն: Ինչպես նրա հիշատակին գրում է հայտնի կինոքննադատ, կինոգետ Անդրեյ Պլախովը, «…նա նկարահանեց խորապես անձնական ֆիլմեր, երբեք չգնաց կոմերցիոն փոխզիջումների, շատ պահանջկոտ վերաբերվեց իրեն և իր մասնագիտությանը»:
Մարիան հինգ երեխաների մայր էր, որը կյանքին հրաժեշտ տվեց՝ չհաղթահարելով քաղցկեղը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների, միության անդամների, վարչության անունից խորապես ցավակցում է Մարիայի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին:
Իսկապես, դժվար է հավատալ, որ այդ գեղեցիկ մարդն այլևս մեր կողքին չէ»,- ասված է Կինեմատոգրաֆիստների միության հաղորդագրության մեջ։
Ռեժիսորը նկարահանել է «Հրաժեշտ», «Սխտոր, սոխ, պղպեղ», «Ես չեմ» ու այլ ֆիլմեր։




