Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում հունվարի 30-ի և փետրվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Հունվարի 29-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում հունվարի 30-ի ցերեկը, 29-ին, փետրվարի 1-ի ցերեկը և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 30-ի և փետրվարի 1-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ:

Կարդացեք նաև

Back to top button