Տնտեսական

Կարեն Կարապետյանը համագործակցության խորացման հարցեր է «Ակցիոնա» ընկերության հետ

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական  «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Ակցիոնա»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոզը Մանուել Էնտրեկանալեսի և «Ակցիոնա Էներջի» (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արևային և հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Վարչապետը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված  է, որպեսզի ընկերության կողմից Հայաստանում մեկնարկած ծրագրերն ընդլայնվեն  և ընդգրկեն ոչ միայն  վերականգնվող էներգետիկայի, այլև  ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը, որտեղ բավականին լուրջ բարեփոխումներ են մեկնարկել։

«Ակցիոնա» -ի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել վերականգնվող էներգետիկայի բնագավառում ստեղծված բարենպաստ ներդրումային  միջավայրի կապակցությամբ և նշել, որ նախատեսում են տեսանելի ապագայում այցելել Հայաստան՝ տեղում ներդրումային այլ հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերին և զարգացման ուղղություններին:

Տեղեկանք. Աշխարհի ավելի քան 40 երկրներում գործող «Ակցիոնա» ընկերությունը Իսպանիայի ամենախոշոր բիզնես ընկերություններից է, որն առաջատար է ենթակառուցվածքների զարգացման, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և ծառայությունների ոլորտներում: Ընկերությունն  այլընտրանքային էներգետիկայի արտադությանն ուղղված  ծրագրեր է իրականացնում  նաև ՀՀ Գեղարքունիքի մարզում:

Կարդացեք նաև

Back to top button