Քաղաքական

Նախագահը պետք է կարողանա իրականացնել քաղաքական արբիտրի դեր. նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը՝ ՀՀ ապագա նախագահի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր կողմից առաջարկված թեկնածուն:

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուի վերաբերյալ «Ռադիոլուրը» զրուցել է նաեւ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հետ, հետաքրքրվել, թե ինչո՞ւ հենց Արմեն Սարգսյանի թեկնածությունը եւ որքանով է գիտնական, դեսպան, վարչապետ, գործարարը համապատասխանում Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածուին ավելի վաղ առաջադրած չափանիշերին ։

Կարդացեք նաև

Back to top button