

Վրաստանում իրավապաշտպաններն իշխանություններին կոչ են անում Պանկիսին չօգտագործել քաղաքական նպատակներով։ Թբիլիսիում կառավարության շենքի առջև նրանք բողոքի ակցիա են անցկացրել՝ կասակածի տակ առնելով Պանկիսիում հատուկ ջոկատայինների իրականացրած գործողության արդյունքում մահացած 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի ահաբեկիչների հետ կապ ունենալու մասին մեղադրանքը։




