
Facebook սոցիալական ցանցը կրկին կփոխի լրահոսի ալգորիթմը։ Ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր էջում պարզաբանել է այդ փոփոխությունների պատճառները:
Խոսքը գնում է լրահոսում առաջնային գրառումների ընտրության սկզբունքի փոփոխության մասին՝ սահմանափակելով ընկերությունների հաղորդագրությունների, լուրերի եւ տեսանյութերի թիվը, շեշտը դնելով հարազատների եւ ընկերների հրապարակումների վրա:
Ցուկերբերգը հաստատել է փոփոխությունները, բացատրելով, որ օգտատերերը բողոքում են, որ ողջ ժապավենը ողողված է ընկերությունների եւ ԶԼՄ-ների հրապարակումներով։
Այդ փոփոխություններից հետո օգտատերերը ավելի քիչ ժամանակ կծախսեն սոցիալական ցանցերում, բացատրել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։




