
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Փետրվարի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկնարկել էր «Նվիրիր գիրք» ակցիան: Նախաձեռնությունն իրականացրել են «Անտարես» եւ «Զանգակ» հրատարակչությունները:
Ի տարբերություն « Զանգակի»՝ «Անտարեսը» քանակական սահմանափակումներ էր դրել: Ակնկալվում էր, որ նվեր ստացողների թիվը շատ կլինի և այդքան գիրք տպագրելու հնարավորություն չկար, անկեղծանում է հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նախաձեռնությունը հայտնի դարձավ ֆեյսբուքյան«ՙԳրքի տաղավա», «Գրքեր, որ պետք է կարդալ»,«Արտասահմանյան գրականությունը հայերեն» էջերի շնորհիվ։
Հավանումների արդյունքում 51- մարդ նվեր է ստացել գիրք «Ինչու և ինչպես», 21-ը՝ «Ժամանակակից հայ գրականություն», իսկ 85-ը՝ «Հեքիաթներ» շարքերից: Մարդիկ, ովքեր սկսել էին, բայց չկարողացան հաղթել, գիրք կարող են գնել 30-ից 50% զեղչով:
Անցյալ տարի կազմակերպվեց «Մուտքը գրքով« միջոցառումների շարք, որի շրջանակներում Հայաստանի մի շարք մշակութային կենտրոններ հնարավոր էր այցելել` տոմսի փոխարեն նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք:
Այս տարի միջոցառումը վերանվանվեց «Գրքի բանկ«, որը, ըստ ակցիայի ղեկավար Էդուարդ Լևանյանի, լինելու է շարունակական: Նախաձեռնությունը մարդկանց հնարավորություն կտա նվիրել իրենց գրքերը, որոնք էլ կհատկացվեն կարիք ունեցող գրադարաններին: Էդուարդ Լևանյանը միջոցառումը համարում է հաջողված
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս նախաձեռնության շնորհիվ «Անտարեսի» ֆեյսբուքյան էջին միացան 6000 օգտատերեր: Ակցիան ցույց տվեց, որ գիրք գնողները շատ-շատ են, սակայն այն անհասանելի է թանկ լինելու պատճառով։




