Վերլուծական

Անորոշություն, որը հղի է քաոսով՝ Երուսաղեմի պատրիարքարանի ներկայացուցիչը՝ Սուրբ քաղաքի շուրջ զարգացումների մասին


Ամբողջ աշխարհի ուշադրությունը նախօրեին ուղղված էր Նյու Յորք՝ ՄԱԿ  ԳԱ: Ըստ փորձագետների, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումից հետո տեղի ունեցող զարգացումները ակնհայտ էին դարձնում, որ կազմակերպությունում Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ իրավական ձևակերպումներում Վաշինգտոնն ունենալու էր լիակատար ֆիասկո:

Իսրայելագետ Կարեն Վերնայանը էական չի համարում, թե ինչ բանաձև ընդունվեց ՄԱԿում, այլ այն, թե բանաձևի ընդունմանը հաջորդող զարգացումներում ի՞նչ մոտեցում կորդեգրի պաշտոնական Վաշինգտոնը։

Հաշվի առնելով այն, որ ՄԱԿում ԱՄՆի «պարտությունը» խոշոր հաշվով բացասաբար կանդրադառնա երկրի միջազգային հեղինակության վրա, ու Թրամփը թերևս կփորձի տարածաշրջանային այս կամ այն հիմնահարցի ակտուալացմա շեղել միջազգային հանրության ուշադրությունը այլ խնդիրների ուղղությամբ՝ չբացառելով նոր կամ հին ապակայունացման օջախների ստեղծում ու «թարմացում»։

Թեման այսօր լուրջ քննարկման առիթ դարձավ նաեւ Մայր Աթոռի եւ Երուսաղեմի պատրիարքարանի դերակատարությունը:

 

Կարդացեք նաև

Back to top button