

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «ՊՊԾ գունդը գրավածների գործով նիստը դեռ չսկսված ընդմիջվել է. նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ վատացել է Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) ինքնազգացողությունը և նրա համար «Շտապ օգնություն» է հրավիրվել:
Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանն էլ խնդրեց բուժօգնություն տրամադրել նաև իր պաշտպանյալին, քանի որ վերջինս հացադուլի մեջ է և շատ վատ վիճակում է գտնվում:
«ՊՊԾ-ը գունդը գրաված Արմեն Բիլյանն արդեն 3 օր է հացադուլ է հայտարարել: Պաշտպան Արմինե Ֆանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Բիլյանը հացադուլ հայտարարելով պահանջում է պատշաճ բուժօգնություն ցուցաբերել:
Արմինե Ֆանյանը պահանջում է նաև իր պաշտպանյալին տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից; Չնայած հացադուլի մեջ գտնվելուն, այսօր Արմեն Բիլյանը ներկայացել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «ՊՊԾ» գունդը գրավածների գործով դատավարությունը:
Մեղադրող դատախազները շարունակում էին ներկայացնել գրավոր ապացույցները: Ըստ արձանագրության՝ առգրավել են ամբաստանյալների հագուստները, որով նրանք եղել են ՊՊԾ գնդում գտնված ժամանակ, տարբեր տեսակի զենքեր, մետաղալարեր:
Երբ դատախազ Արամ Արամյանը ներկայացնում էր առգրավված իրերի ցուցակը, Գագիկ Եղիազարյանը փորձեց հայտարարություն անել, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը, լսելով հայտարարության մի փոքր մասը, հայտարարեց, որ այն ապացույցների հետ կապ չունի եւ թույլ չտվեց շարունակել:
Գագիկ Եղիազարյանը հրաժարվեց նիստին մասնակցել։ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հայտարարեց՝ իր պաշտպանյալին թույլ չեն տվել ՔԿՀ-ից դատարան բերել տետրը, որտեղ գործին առնչվող գրառումներ են արվել: Երբ դատախազը ցանկանում էր միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնել, Սմբատ Բարսեղյանը շարունակում էր խոսել, որն էլ առաջացրեց լարված իրավիճակ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց, որ ստիպված է լինելու խոսափողները հավաքել։ Ընդմիջումից հետո խոսափողներն արդեն հավաքված էին: Սա էլ առաջացրեց Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանի զարմանքը:
Այս հաստատությունից հետո նախագահող դատավորը հայտնեց, որ վատացել է Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) ինքնազգացողությունը և նրա համար «Շտապ օգնություն» է հրավիրվել: Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանն էլ խնդրեց բուժօգնություն տրամադրել նաև իր պաշտպանյալին, քանի որ վերջինս հացադուլի մեջ է և շատ վատ վիճակում է գտնվում: Ընդմիջումից հետո Խանդոյանը վերադարձավ դահլիճ, սակայն դատական դահլիճում կրքերը ոչ միայն չէին հանդարտվել, այլ նոր թափով էին բորբոքվել։
Կրքերը էլ ավելի թեժացան երբ Սմբատ Բարսեղյանը հայտարարեց որ լքում է դատարանի դահլիճը ու հրաժարվում իր պաշտպանյալ Հայկ Ալումյանից. Դատարանը, որոշեց Սմբատ Բարսեղյանին 4 ժամ հեռացնել դատարանի դահլիճից ու հեռացավ խորհրդակցական սենյակ քննարկելու փաստաբանից հրաժարվելու հարցը:




