Քաղաքական

ՀՀ ՊՆ-ում ուշադիր հետևում են Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններին

Նախիջևանի կողմից հնարավոր վտանգը չեզոքացնելու համար պետք է գործի դնել 1920 թվականի դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական Երևանի համաձայնագիրը հուշում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը հորդորելով պատկամ մարմիններին հարցը լուծել իրավական հարթությունում:

Իսկ ՀՀ ՊՆ-ում ուշադիր հետևում են Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններին ու դիտարկում տարբեր սցենարներով իրադարձությունների զարգացմանը:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ զրուցել է «Ռադիոլուրը»:

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններին ՀՀ ՊՆ-ում ուշադիր հետևում են, հաշվի առնում իրադարձությունների ցանկացած սցենարով զարգացում և, ըստ այդմ, վստահեցնում՝ ՀՀ սահմանները պաշտպանված են, ՀՀ ԶՈւ-ը՝  զգոն: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է՝ ցանկացած զորավարժություն վտանգավոր է, այդուհանդերձ.

«Վերջին տարիներին Ադրբեջանը ակտիվացրել է զորավարժությունների հաճախականությունը և ծավալը, Դրա մասին մենք քննարկում ենք միջազգային հարթակներում՝ ԵԱՀԿն և այլԿարող եք անհոգ լինել»:

ՊՆ հետևում են անցկացվող զորավարժություններին, վերլուծություններ կատարում, որևէ ոտնձգության դեպքում իբրև ՀԱՊԿ անդամ երկիր ՀՀ-ն կարող է դիմել այդ կառույցին:

ՀԱՊԿ-ում նման սցենարների համար կա սահմանված ընթացակարգ, սակայն մինչ ընթացակարգը գործի դնելը նախ հարկ է,  որ տվյալ երկիրը դիմի ռազմաքաղաքական այդ կառույցին՝ ասում է  ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը: Իսկ  չարձագանքելու կամ ուշ արձագանքելու մտավախության մասով՝

«Միջազգային պարտավորությունները նրա համար են, որ կատարվեն: Թե ինչ քանակի օժանդակություն կցուցաբերեն ՀԱՊԿ պետությունները, դա կախված կլինի ստեղծված իրավիճակից»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հարցը դիտարկում է քաղաքական և իրավական հարթությունում և առաջին հերթին մատնացույց անում 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագիրը, որը կոչվում է նաև Դրո-Լեգրան պայմանագիր։

Ըստ այդ փաստաթղթի՝ ՀՀ-ում  իշխանությունը փոխանցվում է առաջին հանրապետությունից Սովետական Սոցիալիստական անկախ Հայաստանին, և Ռուսաստանն օրենքով պարտավորություն է վերցնում պաշտպանել Հայաստանը բոլոր պարագաներում, ինչը սակայն հետագայում չի անում։ Այս հարցում այսօր անելիք ունի ՀՀ ԱԳ նախարարությունը, հարցը լուծում պետք է գտնի նաև իրավական հարթությունում՝ ասաց։ Ըստ քաղաքագետի՝ ՀՀ պետք է անհապաղ գործի անցնի:

Սա խնդրի միակ և ընդունելի լուծումն է՝ ասում է Լևոն Շիրինյանը։ Իսկ ընդհանրապես, ըստ քաղաքագետի, ընդունելի չէ խնամակալությամբ հանձնված տարածքում՝ Նախիջևանում, որևէ այլ երկրի կողմից զորավարժության անցկացումը:

Կարդացեք նաև

Back to top button