
Կիևում ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին ասվում է Ֆեյսբուքի նրա էջում:
«Կիևում ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին: Նրան տանում են Ասկոլդով նրբանցք: Կհանդիպենք այնտեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարկ է նշել, որ Կիևի Ասկոլդով նրբանցքում է գտնվում Ուկրաինայի Անվտանգության ծառայության շենքը:
Սաակաշվիլին վերջերս կազմակերպում է բողոքի ակցիաներ և ժողովրդին կոչ է անում դուրս գալ Մայդան՝ երկրում իշխանություններին փոխելու համար:




