Մշակույթ

Գորիսը՝ ԱՊՀ 2018 թ մշակութային մայրաքաղաք


Հայաստանի Գորիս քաղաքը ճանաչվել է ԱՊՀ 2018 թ. մշակութային մայրաքաղաք:

Որոշումն ընդունվել էր  դեռևս  ապրիլին՝ Տաշքենդում կայացած ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների նիստի ընթացքում:

Մշակույթի նախարարությունում այսօր ներկայացրել են ծրագրի մանրամասներն ու  խորհրդանշանը, որի համար ավելի վաղ մրցույթ էր հայտարարվել:

«Համագործակցության մշակութային մայրա­քաղաքներ» միջպե­տա­կան ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկ­տեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվա­կանի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ:

Հայկական կողմի առաջարկությունը հաստատվեց  2017-ի հոկտեմբերի 11-ին՝ Սոչիում կայացած ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների նիստում:

«ԱՊՀ տարածքում սա իսկապես նշանակալի իրադարձություն է, որն իրականացնելու համար բավականին լուրջ աշխատանք է տարվում և՞ մշակույթի նախարարության, և՛ Գորիսի համայնքային իշխանության կողմից: Ամեն ինչ արվում է, որպեսզի  պատվով  կրենք Գորիսի՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք տիտղոսը»,-հրավիրված ասուլիսում այսօր վստահեցրեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Նախապատրաստանակ աշխատանքի շրջանակում հաստատվել է մրցույթի արդյունքում  հաղթած, Էդուարդ Քանքանյանի հեղինակած ԱՊՀ Մշակութային մայրաքաղաք Գորիսի խորհրդանիշը: Միջոցառումների նախնական ծրագիրն  առաջիկայում ներկայցվելու է ԱՊՀ գործընկերներին՝ Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մտավորականության 12-րդ համաժողովում:

Միջոցառումների մեկնարկը կտրվի 2018-ի հունիսի վերջին՝  Մշակութային մայրաքաղաքի տիտղոսը Գորիսին հանձնելու պաշտոնական արարողությամբ:

««Առաջիկա իրադարձությանը տեղական իշխանությունն ու բոլոր գորիսեցիները  նախապատրաստվում են ամենայն լրջությամբ»,-վստահեցնում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Գորիսում այս պահին իրականացվում է լայնածավալ աշխատանք՝ բարեկարգման, երթկառուցվածքների զարգացման, առհասարակ, կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ: Գորիսն ունի հրաշալի բնաշխարահ, պատմամշակութային հարուստ ժառանգություն,  առիթը օգտագործելով, մենք փորձելու ենք արժանիորեն ներկայացնել  այդ ամենը՝  ողջ աշխարհում առավել ճանաչելի դարձնելով մեր քաղաքը: Մեր նպատակին հասնելու համար ջանք չենք խնայելու, աշխատելու ենք  օր ու գիշեր»:

«Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում կիրականացվեն ավելի քան 50 միջոցառումներ, որոնք կհամակարգի միջգերատեսչական հանձնաժողովը՝ ՀՀ  փոխվարչապետի գլխավորությամբ: Ծրագրերը հիմնականում ֆինանսավորվելու են պետբյուջեի և  ԱՊՀ հումանիտար ֆոնդի միջոցներով: Մշակույթի փոխնախարարի տեղեկացմամաբ, որոշ ծրագրեր կիրականացվեն հասարակական կազամակերպությունների օժանադակությամբ:

Հավելենք, որ 2013-ին ԱՊՀ մշակութային քաղաք է  ճանաչվել նաև Գյումրին: 2017-ի ԱՊՀ  մշակութ ային մայրաքաղաքը ադրբեջանական Գյանջան է:

Կարդացեք նաև

Back to top button