

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով սեմինար-վարժանք է կազմակերպել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որի շրջանակներում ինքնաթեստավորվել են լրագրողները:
ՄԻԱՎ- ի ինքնաթեստավորման եւ հիվանդության մասին իրազեկվածությունը մեծացնելու արշավին միացել է նաեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Այսօր նա լրագրողների համար փորձել է հիվանդության թեստ, ավելի ճիշտ՝ ինքնթեստ կազմակերպել։

Ինքնաթեստավորումը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման նորարարական ու առաջադեմ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս մարդուն հաշված րոպեների ընթացքում ինքնուրույն հետազոտվել իր համար ցանկալի ու հարմար վայրում, օրվա ցանկացած պահին, միայնակ կամ այն անձի հետ, որին վստահում է:

Մասնագիտությամբ բժիշկ, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի մոնիթորինգի և գնահատման ծառայության ղեկավար Նարինե Մեժլումյանն է օգնում ինքնաթեստավորվել:

Հասարակության զգալի հատվածի համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը լրատվամիջոցներն են և հենց լրագրողներն են, որ ձևավորում են հասարակական կարծիք:





