Հասարակություն

Ճոճկանի մանկապարտեզի սաների աղիքային վարակի պատճառը ջուրն էր


Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում վերջերս  գրանցվեց մասսայական թունավորման դեպքեր: Սուր աղիքային վարակի աղբյուր էր շրջանառվում ջուրն ու մանկապարտեզ ներկրված սնունդը:

Ալավերդի բժշկական կենտրոնի  մանկաբույժ Մանուշակ Հակոբյանը «Ռադիոլուրի»-ին փոխանցել է լաբորատոր փորձաքննության ուղարկված ջրի նմուշառումների պատասխանները՝  հայտնաբերվել է դիզենտերիա:

Նշենք, որ մանկապարտեզի ջուրը Ճոճկանի նոր շահագործված ջրագծից էր միացված:

«Երեխաների վիճակը հիմա լավ է: Ստացիոնարում երկու երեխա է բուժում ստանում: Երկրորդ պատասխաններում հայտնաբերվել է շիգելա, այսինքն՝ ախտորոշումը՝ դիզենտերիա»:

Կարդացեք նաև

Back to top button