Հասարակություն

Մանկապարտեզի սաների մոտ գրանցված սուր աղիքային վարակի պատճառը հայտնի չէ

Օրեր առաջ  Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզի մի քանի սաներ   թունավորվորման ախտորոշմամբ տեղափոխվել  էին  մարզի բժշկական կենտրոններ:

Սուր աղիքային վարակի պատճառը  դեռեւս հայտնի չէ, որպես վարկած շրջանառվում է ջուրն ու մանկապարտեզ ներկրված սնունդը:

Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում նախօրեին  երեխաների մասսայական թունավորման դեպքեր են գրանցվել: Սուր աղիքային ինֆեկցիայով թունավորման առաջին դեպքը գրանցվել էր  նոյեմբերի 5-ին:

Ալավերդու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք երեխաներին  ընդունել են  բարձր ջերմությամբ, թուլությամբ  ու թունավորմանը հատուկ այլ նշաններով:

Բժշկական կենտրոնի մանկաբույժ Մանուշակ Հակոբյան

Ճոճկանի մանկապարտեզ  հաճախում է 48 երեխա,  գյուղապետ Արկադի Թամազյանը «Ռադիոլուրի»  հետ  զրույցում նշեց, որ նմուշառումներ իրականացրել են ջրից և այն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության: Նշենք,  որ այժմ Ալավերդու հիվանադանոցը  չունի  մանրէաբանական լաբորատորիա, այն փակվել է օպիտմալացման արդյունքում, այդ իսկ  պատճառով փորձանմուշներն ուղարկվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ճոճկանի գյուղապետ  Արկադի Թամազյան

Նշենք, որ հոսպիտալված երեխաներից  նույնպես իրականացրել են մանրէաբանական անալիզ  պատասխանները  եղել են բացասական,այսիքն որևէ մանր չի հայտնաբերվել երեխաների արյան մեջ: Իսկ վերջնական պատճառը պարզ կդառնա լաբորատոր փորձաքննություններից հետո միայն:

Կարդացեք նաև

Back to top button