Հասարակություն

Վարչապետի հետ հանդիպումից հետո ուսանողները որոշեցին շարունակել դասադուլը


Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո դրան մասնակից բողոքող ուսանողների ներկայացուցիչները նախ արձանագրել են, թե հանդիպման ձեւաչափը խախտվել է, ապա, առանց մանրամասների հայտնել, որ պայքարը պետք է շարունակեն:

«Վարչապետի հետ հանդիպման ձևաչափի հետ կապված մեր համաձայնությունը խախտվեց»,- վարչապետի հետ հանդիպումից հետո նշել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ իրենց համար կարևոր էր վստահությունը. «Դուք տեսաք, մենք հանդիպման ձևաչափի հետ կապված պայմանավորվածություն ձեռք բերեցինք ու բարձրացանք վարչապետի մոտ։ Բարձրանում ենք վերև, Կարեն Կարապետյանը դուրս է գալիս, նրա հետ դուրս է գալիս նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը»։

Կարդացեք նաև

Back to top button