

«Երալաշ»-ի հիմնադիր, գեղ. ղեկավար Բորիս Գրաչևսկին Հայաստանում է՝ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում:
Իսկ այսօր հայտնի ռեժիսորն այցելել է «Արաբկիր» ԲԿ՝ բուժվող և արդեն բուժված երեխաների հետ հանդիպման: Հանդիպմանը ներկա էր «Ռադիոլուր»-ը:
Շուրջ մեկ ժամ «Արաբկիր» ԲԿ-ի դահլիճը լի էր տասնյակ փայլող մանկական աչքերով, հույզերով, ուրախության արցունքներով ու լայն ժպիտներով: Օրը տոնական էր բոլոր երեխաների համար, բայց 9-ամյա Նարեկն իր կյանքում այսօրը առանձնահատուկ կհիշի: Երազանքները կատարվում են, արդեն հաստատ գիտի:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում է «Երալաշ»-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Փառատոնն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ այդ թվում «Դու մենք չես, մենք միասին կհաղթենք» սոցիալական ծրագիրը, որի շրջանակներում էլ հայտնի ռեժիսորն այցելեց «Արաբկիր» ԲԿ բուժվող և արդեն բուժված երեխաներին:

Խաբել չի կարելի, երեխաներին՝ հատկապես՝ զրույցի ընթացքում ասաց Բորիս Գրաչևսկին: Երեխաների հետ աշխատանքն իր գաղտնիքներն ունի, ես շուրջ 50 տարի գիտեմ դրա մասին:
«Երեխաների հետ աշխատելը շատ հեշտ է, դժվարը՝ նրանց գտնելն է: Հազարավոր երեխաներ են անցել, այսպիսինք եղել են ու կան, նրանք շատ չեն, բայց քիչ էլ չեն: Նրանք, ովքեր այդպիսին են ուղարկված են Աստծու կողմից, հենց այս գործւ համար: Այդպիսի երեխաներին անգամ սովորեցնել պետք չէ, նրանք իրենց մեջ ունեն ամեն ինչ: Այդպիսինները խաղում են իրենց ամբողջ կյանքում՝ չունենալով դերասանական կրթություն»:

Երեխաներից ամեն մեկը պատմեց իր սիրելի «Երաշալի» իր ամենասիրելի սերիայի մասին, հետո իրենց հարցերը տվեցին ստացան Բորիս Գրաչևսկուն հատուկ հումորով պատասխաններ:
Ռեժիսորը մի քանի անակնկալ էր պատրաստել երեխաների համար: 15-ամյա Հարություն Գրիգորյանին այդ անակնկալն ամենաշատն էր տպավորել:
Իսկ անակնկալն այսպիսին էր:

Բորիս Գրաչևսկին իր հետ «Երաշալի» նոր ու դեռ չցուցադրված ֆիլմ էր բերել: Չկարողացավ երեխաների հետ միասին դիտել, շտապում էր:

Հույս հայտնեց, որ երեխաների հետ հաջորդ անգամ կհանդիպեն ավելի գեղեցիկ ու լավ տեղում: Միասին երգեցին երեխաների ամենասիրելի երգը ու բաժանվեցին՝ նորից հանդիպելու ակնկալիքով:




