

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության այս տարվա հետազոտության արդյունքներով՝ Հայաստանի խաղալիքների շուկայում հայտնաբերվել են հորմոններ պարունակող խաղալիքներ, որոնք էլ, բնականաբար, վնասակար ազդեցություն ունեն մանկահասակ երեխաների առողջության համար:
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը բարձրաձայնում է շուկայում առկա բացթողումները, իսկ Շուկայի վերահսկողության տեսչությունը հայտարարում է, որ շուկան վերահսկվում է, սակայն միակ պաշտպանն ինքը՝ սպառողն է: Խաղալիք գնելուց առաջ պետք է պահանջել սերտիֆիկատ։
2017 թվականի մարտին Ռուսաստանում Գրինպիսկ անցկացրած հարցումների արդյունքում որոշվել է, թե որ խաղալիքներն են, որ անհրաժեշտ են փորձաքննություն անցնել։ Դրանք տիկնիկների եի, լոգանքի խաղալիքները, կենդանիների և մուլտիպլիկացիոն կինոնկարների հերոսների պլաստմասաե ֆիգուրները:
Հետազոտությունների համար ԵԱՏՄ երկրներից՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի մանկական խանութներից գնվել է 16 տեսակի խաղալիք։ Դրանք հետազոտության են ուղարկվել եվրոպական հավատարմագրված երկու փորձաքննական լաբորատորիաներ: Հետազոտությունների համաձայն՝ խաղալիքների մեջ հայտնաբերվել են ֆտալատի 10 տեսակներ:
«Հայկական շուկայից ընտրվել էին երեխայի ատամների ծկլթման ընթացքում օգտագործվող ծծակները»:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանի՝ ՄՄ « խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով ՝ բուտիլ ֆտալատները պետք է բացակայեն խաղալիքներից:
«Բայց հենց այս տեսակի ֆտալատներ են հայտնաբերվել այդ խաղալիքներում: Արգելված ֆտալատ է օգտագործվել մանկական խաղալիքներում»:
Մի շարք երկրներում արգելված է խաղալիքներում օգտագործել ֆտալատներ: Ֆտալատները պլաստիկ նյութը ճկուն դարձնելու համար են, դրանով են ապահովում խաղալիքի գույնն ու հոտը: Այս նյութերի համակցությունը փոխարինում է նախկին ռետինե խաղալիքներին: ՄԱԿ-ն իր մտահոգությունն է հայտնել ֆտալատների նկատմամբ:
Այս նութն առաջացնում է մի շարք հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, որոնք էլ արտահայտվում են լյարդի, երիկամների բորբոքումներով, շաքարային դիաբետի առաջացմամբ, սպառնում է անպտղությամբ, իսկ մանկահասակ երեխաների մոտ ֆտալատները կարող են ազդել նյարդային համակարգի, ուղեղի զարգացման վրա, հանգեցնել հոգեկան խանգարումների։ ԵԱՏՄ փաստաթղթում նշված է, որ ֆտալատների օգտագործումը թույլատրվում է մասսայի 0.1 տոկոսի չափով: Սակայն հետազսոտությունները ցույց են տվել, որ ֆտալատները գերազանցում են նշված չափաքանակը:
«Հայաստանում գնված դիիզոբութիլ ֆտալատը մեքենաների մեջ կազմել է 19 տոկոս»:
Հետազոտության ուղարկված խաղալիքներից մեկի վրա է եղել հավելյալ մակնշում՝ չի պարունակում ֆտալատ: Սակայն լաբորատոր հետազոտությունը հակառակն է ցույց տվել:
«Ամեն տեսակը պետք է անցնի լաբորատոր հետազոտություն :Մեր գնորդները պետք է պահանջեն սերտիֆիկատ»:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանի համար անհասկանալի էր հասարակական կազմակերպության կատարած ուսումնասիրությունը: Ի՞նչ պայմաններում և ի՞նչ լաբորատորիաներում է կատարվել փորձաքննությունը: Այն, որ շուկայում խնդիրներ կան, տեսչական մարմնի ղեկավարը չհերքեց, սակայն միաժամանակ նշեց, որ կառույցին կից հասարակական կազմակերպություններից կազմված խորհուրդը միշտ է բարձրաձայնում խնդիրներ, որոնց էլ տեսչական մարմինը հետևողական է: Սակայն, ըստ մարմնի ղեկավարի, այս հարցի շուրջ երբևէ որևէ դժգոհություններ չեն եղել: Շուկայում գործում է պարզ մեխանիզմ՝ յուրաքանչյուր խաղալիք պարտադիր պետք է ունենա սերտիֆիկատ: Այս փաստաթուղթն է խաղալիքի անվտանգության միակ երաշխիքը՝ ևս մեկ անգամ հայտարարեց շուկան վերահսկողը:
Սերտիֆիկատ պահանջելը, ըստ ոլորտը վերահսկողների, պարտադիր է: Սակայն «Ռադիոլուրի» հարցումները ցույց տվեցին, որ հասարակության շրջանում այնքան էլ ընդունված չէ նման մոտեցումը:
Եթե սպառողի մոտ չկա ձևավորված այս մշակույթն, ապա հարցը մնում է տնտեսվարողի բարեխղճությա՞նը. հարցին Լևոն Խալիկյանը պատասխանեց՝ ոչ միայն:
Ամանորին և սեպտեմբերին հաճախ են սպառողին ներկայացվում անհայտ ծագման խաղալիքներ: Ըստ ոլորտը վերահսկողի՝ տեսչական մարմինն ունենում է բացը լրացնելու համար, սակայն իր միակ պաշտպանն ինքը սպառողն է: Խաղալիքի շուկայում խախտումներ արձանագրվել են, սակայն առավել շատ խախտումները եղել են հայերենով չմակնշումը: Համաձայն տեխնիկական կանոնակարգի՝ մակնշումը պետք է պարունակի որոշակի տեղեկատվություն՝ եզրափակեց տեսչական մարմնի ղեկավարը:




