ԿարևորՄիջազգային

Հրաձգություն Տեխասի բապտիստական եկեղեցում. կա 27 զոհ

Տեխաս նահանգի Սազերլենդ-Սփրինգս բնակավայրի բապտիստական եկեղեցում անհայտ զինված անձը կրակ է բացել, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորեր։ Եկեղեցում այդ պահին գտնվել է մոտ 50 մարդ։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ կա 27 զոհ, այդ թվում 2 տարեկան երեխա։


Հրաձգություն իրականացրած Դևին Պատրիկ Քելլին մահացած են գտնվել դեպքի վայրից ոչ հեռու՝ մեքենայում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նահանգային իշխանությունների հայտարարությանը։

Հայտնի չէ, թե կոնկրետ ով է սպանել հարձակվողին։ Իշխանությունները չեն բացառում ինքնասպանության վարկածը։

Հրաձիգի արարքի շարժառիթների մասին չի հաղորդվում։ Նա 27 մարդու կյանք է խլել, կան տասնյակից ավելի վիրավորներ։

Քելլին 2010-14 թթ ծառայություն է անցել ԱՄՆ ռազմաօդային ուժերում և հեռացվել 2014 թվականի մայիսին՝ զինվորական դատարանի որոշմամբ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Կարդացեք նաև

Back to top button