Մշակույթ

Կրտսեր Էդգար Էլբակյանի թողած երգերի նոր շունչն ու ասելիքը

Ռադիոլուրի անդրադարձը այսօր տաղանդավոր դերասանների էլ ավելի տաղանդավոր որդու մասին է, ով ծնողների եւ ընկերների հիշողությունում շարունակ ներկա է, նրան բացակա չես էլ կարող դնել, նրա մասին վստահաբար կարելի է ասել՝ մարդ, որ աշխարհ եկավ իր կողքինների հոգում սիրո, նվիրումի, ստեղծագործական մեծ հեղափոխություն անելու համար։

Երիտասարդ, որ իր ճառագած լույսով եւ իր ստեղծագործություններով նոր շունչ ու ասելիք բերեց։

Դեռ  մի քանի շաբաթ առաջ նր երգերը ոչ-ոք չգիտեր, բայց այսօր համացանցը ողողված է այդ երգերով. երգեր սիրո, կարոտի,  ընկերոջ ու մոր մասին. խոսքը կրտսեր Էդգար Էլբակյանի երգերի մասին է, ով ապրեց ընդամենը 18 տարի:

Ընկերները պատմում  են , որ Էդգարը  գրում էր ամեն ինչի վրա՝ լուցկու տուփի, թղթի կտորների,  մի խոսքով՝ այն ամենի, որտեղ հնարավոր էր գրել: Մանկության ընկեր, դերասան  Ստեփան Ղամբարյանի  հետ  զրույցը սկսում ենք  հենց այս նոտայից:

Դերասանի  հետ չենք խոսում այդ չարաբաստիկ դեպքից, շրջացում ենք  ու սկսում  խոսել Էդգարի թողած երգերից. ու մինչ ուզում եմ հարցս ուղղել, Ստեփանը սկսում  է  պատմել, որ Էդգարը շատ մեծ ազդեցություն է ունեցել իր տեսակի ձևավորման վրա։ Հենց նրա ազդեցությամբ է որոշել մտնել թատերական աշխարհ։

Ստեփանը  Էդգարի մասին  չէր  խոսում անցյալով, ու ինչ որ բան պատմում էր անմիջապես դեմքը  ճառագում էր ուրախությունից. հիշում է, որ ընկերների համար մշակել էր  հատուկ ժեստերի լեզու:


Մանկության հիշողությունից անցում ենք կատարում: Հենց այստեղ Ստեփանը ասում է, որ նա գրեթե  միշտ ականատես էր լինում  նոր երգի ստեղծմանը  ու մինչ այսօր էլ դժվարանում է  առանձնացել Էդգարի երգերից, որն է ավելի շատ սիրում:

Այս տարի Էդգարը կդառնար 35 տարեկան: Դերասանի ու Մշակույթի նախարարության  աջակցությամբ շուտով կթողարկվի Էդգարի հեղինակային երգերի ալբոմը։  Այս պահին արդեն ձայանգրվել  է 10 երգ:  Ստեփանն ասում է, որ այս ամբողջ տարիների ընթացքում նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, որ  Էդգարի տաղանդի մասին պետք է իմանան բոլոր, նրա  երգերը մեկը մյուսից լավն էին որ ճիշտ չէր լինի եթե այդ երգերը  մնային հին ձայնասկավառակների վրա:

Երկար փնտրտուքներից հետո որոշեցի, որ բոլոր երգերի գործիքավորումը պետք է  կատարի Արման Էլբերտը, Արմանը զգաց Էդգարի շունչն ու երգերը գործիքավորեց  հենց այդպես:

Կարող եմ ժամերով խոսել ու պատմել Էդգարի մասին, մարդ ով անչափ նվիրված էր  իր ընկերներին ու բոլորվին   պատահական չէ նրա գրաված «Ընկերոջս» երգը, որը այսուհետ կատարելու  է  Արսեն Սաֆարյանը:

Կարդացեք նաև

Back to top button