Մշակույթ

180 ֆիլմ ` «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնում

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը 13 տարեկան է: Այն այս տարի կանցկացվի նոյեմբերի 7-11-ը: Փառատոնի շրջանակներում Երևան կժամանեն հյուրեր Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Չեխիայից և այլ երկրներից:


«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը միավորում է ոչ միայն ռեժիսորներին, այլև կամավորներին:

Էլինա Ասատրյանն արդեն երկրորդ տարին է փառատոնի մի մասնիկն է: Մայրիկիցս եմ իմացել փառատոնի մասին՝ ժպտալով ասում է, ու պատասխանում հարցիս՝ կգա՞ օր, որ դառնա փառատոնի մասնակից ոչ միայն որպես կամավոր, այլև որպես ռեժիսոր:

Հայաստանի երեք քաղաքները՝ Երևանը, Ալավերդին  ու Գավառը, հինգ օր շարունակ կապրեն մանկապատանեկան ֆիլմերի, այսպես ասենք, ներկայությամբ:
Արդեն 13-րդ անգամ Հայաստանն իր դռներն է բացում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի առաջ:

Այն կազմակերպում է «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ իր աջակիցների հետ միասին: Իսկ աջակիցներն են ՀՀ նախագահն ու մշակույթի նախարարությունը, նաեւ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի դեսպանությունները:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդ Նատալիա Ցագրիսը կարևորում է հանգամանքը, որ փառատոնի մասնակիցը դառնալու հնարավորություն ունեն նաև մարզերի պատանիները:

Ցուցադրությունը կազմակերպվում է բացառապես բարեգործական սկզբունքով: Սա փառատոնի անփոփոխ ձևաչափն է: 13-րդ փառատոնին կպահպանվի նաև ժյուրիի ձևաչափը՝ ասում է փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը:

Փառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 7-11-ը՝ ծրագրում ընդգրկելով 180 ֆիլմ: Փառատոնը կբացի օսկարակիր «Երգիր» ֆիլմը:

Կարդացեք նաև

Back to top button