

«Բաց երկնքի տակ հսկայական հանք ու պոչամբար, և ոչ թե թանգարան՝ բաց երկնքի տակ». սա բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի՝ մեր երկրին տված բնորոշումն է: Փորձագետներն այսօր կրկին հանքարդյունաբերությանն են անդրադարձել, մասնավորապես՝ խնդրին, որի մասին «Ռադիոլուր»-ը ուղիղ մեկ շաբաթ առաջ էր խոսել։
Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունն» (EKF) իր կայքում պաշտոնական հաղորդագրություն էց տարածել, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլար վարկը:
«Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան՝ «Վալեքս» ընկերությունը հայտարարել է, որ դանիական կազմակերպության հետ որևէ պայմանագիր չի կնքել: Պայմանագրի չեղարկման հիմքը դանիացի հետաքննող լրագրողի ուսումնասիրությունն էր Թեղուտի հանքավայրի շուրջ, որի հետ այսօր օնլայն հանդիպելու հնարավորություն է ստեղծվել:
Դանիացի Յենս Մալինգը հետաքննող լրագրող է: Նա Կովկասի հարցերով երկար ժամանակ է գրում: Լսել էր, որ հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանում խնդիրներ կան, և ահա որոշում է հետազոտել Լոռու մարզում գտնվող Թեղուտի հանքավայրը: Հենց մեր գործընկերոջ նյութերի հրապարակումից հետո Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունն» (EKF) իր կայքում պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլար վարկը:
Մալինը կարող է երկար թվարկել, թե ինչ է տեսել այստեղ.
Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերը խնդիրներ են ստեղծում շրջակա գետերի ու հատկապես Դեբեդի համար: Բացի այդ, պարզվել է, որ Ալավերդու գործարանում, որտեղ պղինձն էր ձուլվում, բնապահպանական տարրական կանոնները չեն պահպանվում:
Վարկը հետ են պահանջում. վտանգվա՞ծ է արդյոք Հայաստանի հեղինակությունը
Կոնկրետ այս խնդրին «Ռադիոլուրն» ավելի վաղ անդրադարձել էր, մեր հարցադրումներին ի պատասխան էր «Վալեքս» ընկերությունը հաղորդագրություն տարածել, որտեղ մասնավորապես հայտարարել էր.
«Ընկերության և Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորմանգործակալությունը EKF կազմակերպության միջև որևէ վարկային պայմանագիր երբևէ չի կնքվել, Ընկերությունը EKF կազմակերպությունից վարկային միջոցներ չի ստացել, ուստի չի կարողմեկնաբանել EKF կազմակերպության կողմից հրապարակված՝ «ֆինանսավորումը հայկականհանքարդյունաբերական նախագծից» դուրս բերելու վերաբերյալ տեղեկատվությունը։ Ավելին, EKF կազմակերպության հետ ունեցած հարաբերությունների շրջանակներում ընկերությունը չի ստացել նաևդրանք խզելու վերաբերյալ որևէ պաշտոնական ծանուցում»։
Բնապահպան Կարինե Դանիելյանը բացատրում է, թե ինչու է «Վալեքսը» հերքում դանիական կազմակերպության հետ իր կապը.
Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը խնդրի շուրջ «Ռադիոլուրին» իր մտահոգություններն էր փոխանցել, նշել, որ երկրի հեղինակության հարցն իհարկե ռիսկի տակ է.
« Մեր երկրի ռեպուտացիոն հեղինակության ռիսկի տեսանկյունից իհարկե մտահոգիչ է»:
Այժմ արդեն մտահոգիչ է ոչ միայն մեր երկրի ներդրումային հեղինակությունը, այլ՝ բոլորիս առողջությունը: ԳԱԱ էկոլոգանոոսֆերային կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն ընդգծում է՝ մետաղական հանքավայրերը Հայաստանում շատ են: Ոլորտում բարձիթողի վիճակի արդյունքում աղտոտումը շրջակա միջավայրից սննդային շղթա է անցել:
Մաքուր գյուղատնտեսություն, առողջապահական տուրիզմ ու չվերահսկվող հանքարդյունաբերություն. երեքը միաժամանակ զարգացնել Հայաստանում հնարավոր չէ:




