Հասարակություն

Հարձակում՝ «Պարզ Լիճ» հենակետի վրա

Հերթական հարձակումն է իրականացվել օբյեկտների և տարածքների պահպանություն և պահնորդական ծառայության «Պանտեռա Սիքյուրիթիի» «Պարզ Լիճ» հենակետի վրա։ Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում:

2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին: Նրանք պահանջել են լքել «իրենց տարածքը»։

«Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ և արագ է եղել: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր»,-ասվում է գրառման մեջ:

Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ։

Կարդացեք նաև

Back to top button