Հասարակություն

Ջավախքի հոգևոր առաջնորդն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում տեղի է ունեցել հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողով: Ժողովը նախագահել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Վիրահայոց թեմի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Վազգեն եպիսկոպոսը փոխառաջնորդության հոգևոր դասին և պաշտոնեությանը իրազեկել է, որ այլ ծառայության կոչվելու և փոխառաջնորդարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների բերումով, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

Սրբազան Հայրը դրական է գնահատել Բաբգէն վարդապետի տասնվեց տարիների ծառայությունը տեղում և հույս հայտնել, որ նոր ծառայության վայրում Հոգեշնորհ Հայր Սուրբը Ջավախքում ամբարած փորձով առավել արդյունավետ գործունեություն կծավալի՝ ի շահ Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:

Կարդացեք նաև

Back to top button