Հասարակություն

«Բերքի տոն»-ը՝ մանկապարտեզում

Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հ 39 մանկապարտեզում նշում էին «Բերքի տոն»-ը: Ծեսերը երեխաներին մատուցվում են հետաքրքիր, մանկական մտածողության ու հնարավորություններին համապատասխան, համեմված խաղիկներով ու ասացվածքներով։

Ծեսերը երեխաներին մատուցվում են հետաքրքիր, մանկական մտածողության ու հնարավորություններին համապատասխան, համեմված խաղիկներով ու ասացվածքներով։ Ծեսի մատուցման ընթացքում մանկապարտեզի սաների մասնակցությամբ ներկայացվեց, թե ինչպես էին հայերը նշում այս գեղեցիկ ու բերքառատ տոնը:


Ազգային երգն ու պարը, խաղերը, սաների գունեղ տարազները, հայկական բերքով ու բարիքով լի զամբյուղները, տաղավարների  ձևավորումը, ստեղծել էին հին ավանդական մթնոլորտ:

Այստեղ երեխաները լավաշ էին թխում


Մանկապարտեզի աֆրոամերիկացի սանը՝ հայկական ազգային տարազով լավաշ է թխում
Արցախի Ժենգյալով հացը պատրաստ է Ժամանակն է հյուրասիրվելու   
Մանկապարտեզի տնօրենը հյուրասիրվեց

Ձմռանն են պատրաստվում՝ թթու դնելով
Խնձորն ու դեղձը չիր կդառնան, ասեղով անցկացնում են թելի վրա
Առանձնակի հետաքրքրություն առաջացրեց ընկույզի շարը շփոթի մեջ թաթախելու գործը
քաղցր սուջուխը  պատրաստ էԵրեխաները սովորում են ղափամա պատրաստել
Ահա պատրաստի ղափաման

Հարիսան եւս պատրաստ է, համտեսի է հրավիրում
Իսկ այս փոքրիկները ռետինե երկարաճիտ կոշիկներով խաղող են ճզմում՝ գինի պիտի սարքեն
«Սա ծանոթություն էր հայկական ակունքների հետ: Ուրախ ենք, որ մեր երեխաները նման ձեւով են դաստիարակվում։ Մանկապատեզի դերն այս հարցում շատ մեծ է»,-ասում էին ծնողները։

Կարդացեք նաև

Back to top button