Հասարակություն

Մասիսի կոյուղաջրերի հարցը՝ կառավարության ուշադրության կենտրոնում


Մասիսի կոյուղաջրերի, շրջակա միջավայրի աղտոտվածության հարցը` կառավարության ուշադրության կենտրոնում։ Խնդրին այսօր կառավարության նիստում անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հիշեցրել է իր նախկին հանձնարարակնաններից մեկը՝ բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ, որոնք գտնվում են մշակման փուլում։

Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաեւ շրջակա միջավայրի գերաղտոտվածության դեպքեր: Մասնավորապես, վերջին շրջանում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզի Այնթապ, Դարակերտ, Նորաբաց, Գետափնյա, Դաշտավան, Զորակ գյուղական և Մասիս համայնքներում։

Համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել ու նշել՝

Արձանագրվել են նաև ոռոգման և կոյուղու ջրերը խառնվելու դեպքեր, որոնք լուրջ վնաս են հասցնում ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ գյուղատնտեսությանը: Ելնելով վերոնշյալից հանձնարարում եմ՝ Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներին ինչպես նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ձեռնարկել ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու, ինչպես նաև թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ միջոցներ, կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ:

2-ամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու եւ աղտոտման արդյունքում պատճառած վնասների փոխհատուցան ապահովման օրենսդրական առաջարկություններ: Այստեղ դեպքեր կան, երբ կոյուղուն միջամտել են հենց բնակիչները, ջրելու խնդիրները լուծելու առումով: Այդ իսկ պատճառով խնդիրը պետք է կոմպլեքս ուսումնասիրել ու ընդհանրապես բացառել՝ համապատասխան գնահտաակններ և պատժամիջոցներ կիրառելով բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ենթակառուցավծքային կառույցների մեջ միջամտում են իրենց ցանկությամբ:

Կարդացեք նաև

Back to top button