

Այսօր առավոտյան Իրաք-Սիրիա սահմանին մարտեր են տեղիո ւնեցել «Փեշմերգայի»՝ քրդական զինված խմբավորումների և իրաքյան աշխարհազորայինների միջև: Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի ավագ խորհրդականը Twitter-ի էջում գրել է, որ Ռաբիայի մոտակայքում ժողովրդական աշխարհազորայինների ջոկատները հարձակվել են փեշմերգայի ուժերի վրա: Քրդական զինուժը հակադարձել է եւ հետ շպրտել աշխարհազորայինների խմբերին:
Ավելի վաղ քրդական ԶԼՄ- ները հայտնում էին, որ վերջին երկու օրերին Իրաքի իշխանությունները շարունակել են սահմանին տեղակայել տանկեր, հրետանի, ինչպես նաև ամերիկյան ռազմական այլ սարքավորումներ:
Ըստ փորձագետների, Իրաքի ռազմական միջամտությամբ կանխվում է քրդերի անկախության շղթայական տարածումը հարեւան երկրներ, նախադեպ դառնալով Իրանի, Սիրիայի, Թուրքիայի քրդերի համար:
Քրդական հարցը շարունակում է սպառնալ մերձավորարեւելյան տարածաշրջանի կայունությանը: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Իրաքի Քրդիստանի ընդդիմությունը Մասուդ Բարզանիին կոչ է արել հրաժարական տալ՝ մեղադրելով ստեղծված «աղետի» համար, որում քրդերը հայտնվել են Քիրքուքը կորցնելուց հետո:
Այն, որ Քրդստանում ներքաղաքական աշխուժացում է սկսվել եւ կարող է նոր զարգացումներ ենթադրել, չեն բացում արեւելագետները՝ կրկնելով, որ քրդական հարցը շարունակում է մնալ Մերձավոր Արեւելքի այն կարևոր գործոնը, որի ակտիվացումը կարող է էլ ավելի պայթունավտանգ դարձնել առանց այդ էլ շատ անկայուն ու քաոսային իրավիճակը տարածաշրջանում: Իսկ ներքաղաքական իրավիճակի հիմնական մեղավոր, արեւելագետ Արմեն Պոտրոսյանը համարում է Քրդստանի տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի վարած անփորձ քաղաքականությանը:
Բարզանիականները փորձեցին օգտվել տարածաշրջանում ստեղծված քաոսային իրավիճակից ու ստեղծել իրենց պետությունը՝ մինչդեռ հաշվի չէին առնում մի կարևոր հանգամանք, որ և՛Իրանը, և՛ Թուրքիան, որոնք ներգրավված են գործընթացներին, առաջին հերթին անվտանգության խնդիրներն են փորձում լուծել, իսկ անվտանգության խնդիրը սերտորեն առնչվում է հենց քրդական գործոնին՝ ասում է արեւելագետը եւ շեշտում, որ քրդերն իրենց խնդրով այսօր մնացել են մեն մենակ:
«Իրաքյան Քրդստանի իշխանութուննը կագնած են ներքին եւ արտաքին լուրջ խնդիրների առջեւ: Առկա են տարաձայնություններ իշխանության եւ ընդդիմության միջեւ, մյուս կոմղից Քրդստանի իշխանությունների եւ տարաշրջանի դերակատարների միջեւ՝ ԻՐանի եւ Թուրքիայի:
Եթե հանրաքվեն չլիներ այլընտրանքային այլ զարգացում կլիներ Քրդստանի համար
Միանաշանակ, եթե Քրդստանի իշխանությունները բանակցային սեղանի շուրջ նստեին Իրաք կենտրոնական կառավարության հետ առանց հանրաքվեի հայտարարման մասին որոշման, Բարզանին մինչ հանրաքվեն եւ դրանից հետո ավելի քան ուժեղ էր, եւ տարածաշրջանային դերակատարների աջակցոթյամբ ստանալ Իրաք պետության սահմաններում ավելի լայն ինքնավարություն»:
Քրդական հանրաքվեն կայացավ, արդյունքների հրապարակումը ձգձգվում է անորոշ ժամանակով, անորոշ է նաեւ նախապես հայտարարված խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման հեռանկարը, ընտրությունների օրը հետաձգվում է: Արեւելագետները կարծում են, որ գործընթացը կշարունակի մնալ իրավիճակային: Եթե, այնուամենայնիվ, քրդերը որոշեն գնալ ծայրահեղ քայլի՝ հռչակեն իրենց անկախությունը, ապա տարբերակ է նաև նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Սա էլ ավելի կսրի տարածաշրջանային լարվածությունը եւ ռազմական միջամտության հնարավորություն կստեղծի Իրանի եւ Թուրքիայի համար:
Փորձագետները չեն բացառում Էրբիլի կողմից նոր զիջումների հնարավորությունը: Իսկ թե որը կլինի Բարզանիի քայլը, առայժմ դժվար է կանխատեսել։




