

Ղարաբաղյան խնդրին ու ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրմանն է անդրադարձել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը։
Նա վստահաբար նշել է, որ Հայաստանն իր բազմավեկտոր արտաքին քաղաքականության մեջ հաշվի է առել առաջնահերթությունները և կողմնորոշվել դեպի Ռուսաստան՝ հաշվի առնելով անվտանգության հարցերը:
Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, միևնույն ժամանակ պատրաստվում է նոյեմբերի 24-ին Եվրամիության հետ ստորագրել համաձայնագիր, ու եթե 4 տարի առաջ արձանագրված կտրուկ շրջադարձը սուր արձագանքների տեղիք էր տալիս, ապա այսօր պատկերն ավելի պարզ է՝ ՀՀ ու ԵՄ կստորագրեն նոր շրջանակային համաձայնագիրը, կարծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը։
Նա իհարկե հստակեցրեց, որ Երևանն ընտրել է առաջնահերթությունները, և դրանք այն ինտեգրացիոն գործընթացներ են, որտեղ կարևոր դերը պատկանում է Ռուսաստանին.
2013 թվականին Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության ինտեգրմանը երկու վեկտորների՝ հարցը շատ սուր էր, և դա արտահայտվեց նաև հայ—ռուսական հարաբերություններում: Հիշում եք, որ այն ժամանակ, երբ Եվրամիության և Հայաստանի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրում էր սպասվում՝ սեպտեմբերին հայտարարվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման մասին: Հետո շատ հարցեր հստակեցվեցին, մասնավորապես տնտեսական հարթությունում:
Վիճահարույց հարցերը լուծված են, դա երևում է մի քանի օր առաջ հրապարակված ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստից ու մնացել են մի քանի հետաքրքիր թեմաներ նրա խոսքով, կապված ատոմակայանի փակման հետ, որի մասին նշված է համաձայնագրում, որտեղ սակայն կոնկրետ ժամկետներ չեն ֆիքսվում:
Մնացել են մի քանի հետաքրքիր թեմաներ նրա խոսքով, կապված ատոմակայանի փակման հետ, որի մասին նշված է համաձայնագրում, որտեղ սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվում: Այդուհանդերձ Հայաստանն իր բազմավեկտոր արտաքին քաղաքականության մեջ չէր կարող հաշվի չառնել առաջնահերթությունները: Դրանք արդեն ընտրված են և դա մասնակցությունն է այն ինտեգրացիոն գործընթացներին, որտեղ կարևոր դերը պատկանում է Ռուսաստանին։ Դա կապված է երկու երկրների անվտանգային ոլորտում համագործակցության հետ, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, գոյություն ունի հայ—ռուսական միացյալ զորախումբ, ՀՕՊ միասնական համակարգ, պաշտպանական վարկեր:
Անդրեյ Արեշևը հատկապես կարևորեց ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում՝ հիշատակելով նաև, որ վերջերս Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը մթագնեց շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմամբ, ինչի հետևանքով զոհ գրանցվեց: Նման դեպքերը չեն նպաստում տարրական վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը կհանգեցներ խաղաղ կարգավորման:
«Հույս է ներշնչում, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո ակնհայտ է՝ հակամարտությունն ուժով չի կարող լուծվել: Դա ակնհայտ պետք է լինի բոլորի համար: Բանակցություններին այլընտրանք չկա: Համանախագահները բազմիցս են ասել, ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի: Ռուս փորձագետները բազմիցս են ասել, որ հետխորհրդային տարածքի հակամարտություններից՝ ղարաբաղյան խնդիրը միակն է, որտեղ ՌԴ, ԱՄՆ և ԵՄ համակարգված են աշխատում և տարաձայնություններ չունեն: Ցավոք, հակամարտող ոչ բոլոր կողմերն են նույն կերպ մտածում»:
Նա ափսոսանք հայտնեց, որ հակամարտող ոչ բոլոր կողմերն են պատրաստ փոխզիջումների: Հայաստանի դեպքում կարող ենք ասել, որ պատրաստ է գնալ իր ճանապարհով, սակայն դրական հանգրվանի հասնելու համար բարի կամք պետք է դրսևորեն բոլոր կողմերը:




