ԿարևորՏնտեսական

Ատոմակայանի ապագան՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրում

Հայաստան ԵՄ շրջանակային համաձայնագրում ի  վերջո, կա՞ արդյոք ատոմակայանի հետագա շահագործման արգելք: Փորձագիտական ու պաշտոնական կարծիքները բախվում են:

Մի  կողմում՝ մեր երկրի ատոմային էներգիայի զարգացման տեսլականով մտահոգ փորձագետներն են, մյուս կողմում՝ պաշտոնական վստահեցումները:

Խնդրին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է  էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նոյեմբերին նախատեսվում  է  Հայաստան ԵՄ շրջանակային  համաձայնագրի ստորագրումը: Համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո փորձագետների մի մասն անհանգստացած է։

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝

Մեր  զրուցակիցը ընդգծում է՝ նժարին Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցն է:  Պարզաբանում է՝ ատոմակայանն էներգետիկ անվտանգության առանցքային հարցերից  է, ուստի այդ կետը միանշանակ հակասում է  Հայաստանի  անվտանգության խնդրին:

Բանակցությունների համատեքստում ատոմային էներգիայի  զարգացման հարցը քննարկվում է ոչ  առաջին անգամ:

«ՀՀ-ԵՄ շրջանակային  համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  մտահոգությունները փարատեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

Հստակեցրեց՝ կա անդրադարձ ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկմանը,  այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություններ։ Նախարարն ընդգծեց՝ կառավարության դիրքորոշումն այս հարցում հստակ է։

Ատոմակայանի գործող էներգաբլոկի ռեսուրսն անվերջ չէ, կաշխատի այնքան, որքան ռեսուրս կունենա, և այդ ռեսուրսը կբավարարի բլոկն անվտանգ շահագործելու համար։ Դրանից հետո այն կապագործարկվի, փոխարենը կկառուցվի նոր էներգաբլոկ։ Սա ակնհայտ է և կառավարության դիրքորոշումն է:

Էներգետիկայի նախարար

Մանուկյանը հստակեցրեց՝ ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակով գործարկումը Հայաստանի կառավարության գերակայություններից  է: Սակայն այս պահին դեռ հստակեցումների կարիք կա, հատկապես, որ Աշոտ Մանուկյանը համաշխարհային էներգետիկ ոլորտում  հեղափոխություն է կանխատեսում: Նշում է՝ վերանայվում է ատոմային կայանների կառուցման փիլիսոփայությունը: Նոր տեխնոլոգիաներով  կառուցվող  ատոմակայանի դեպքում  ներդրումային ծախսերը խիստ կկրճատվեն:

«Այս պահին, սակայն,  խնդրահարույց չէ  նոր ատոմակայանի կառուցումը»:

Հստակեցնում է՝ առաջիկա երկու տարիներին գիտականորեն  կհստակեցվի հարցը, թե դեռ որքան ժամանակ Հայաստանը հնարավորություն կունենա շահագործել գործող կայանը: Նաև կփորձեն հասկանալ, թե ինչ նոր տեխնոլոգիաներով կկառուցեն նոր ատոմակայանը:

1000 թե 600 մեգավատ հզորությամբ ատոմակայան կկառուցեն, դեռ պարզ չէ։ Նախարարը կարծում է, որ ոլորտը զարգանում է  սահմռկեցուցիչ արագությամբ:  Նշում է, որ տարիների ընթացքում տեխնոլոգիաները զարգանում են, ուստի Հայաստանը դրանցից հետ չի կարող մնալ: Ամփոփելով կարող ենք նկատել՝ Հայաստանի ատոմային էներգիայի զարգացման տեսլականը անորոշ է:

Կարդացեք նաև

Back to top button