Տնտեսական

Երաշտի պատճառով կարտոֆիլի բերքատվությունը ցածր է


Գեղարքունիքի մարզում տարվա երաշտի պատճատով կարտոֆիլի քիչ բերք են ստացել, նախորդ տարվա համեմատությամբ գրեթե 10 ցենտներով պակաս:

Միջին բերքատվությունը 25 ցենտներ է: Զոլաքարցիները ոռոգման ջրից չեն բողոքել, Սևանից պոմպերի միջոցով ըստ պահանջի են ոռոգել:

Կարտոֆիլը հողամասից վերավաճառղներին  վաճառում են  1 կգ 80-90 դրամով:  Գյուղացիները  դժգոհում են թունաքիմիկատների բարձր գնից:

Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքահավաքը դեռ շարունակվում է: Քանի դեռ կարտոֆիլը հողի տակ է եկող ու գնացող ցրտերը բերքին վտանգ  չեն սպառնում: Բայց ամառվա տապն ու երաշտը նվազեցրին  բերքատվությունը: Զոլաքարցիները չեն բողոքում ոռոգման ջրից, ինչքան ուզել, այնքան էլ տվել են:  Այստեղ  ոռոգումը կազմակերպվում է պոմպերի միջոցով, 1 հա ոռոգելու համար վճարում են 16000 դրամ: Ֆերմե ր Բաբկեն  Սահակյանը 10 տարուց ավելի զբաղվում է հողագործությամբ: Իր սեփական  կես հեկտար  հողից բացի  վարձակալել է նաև այլ հողեր՝ ավելացնելով կարտոֆիլի ու կաղամբի մշակման ցանքատարածքները: Անցած տարվա համեմատոթւյամբ  այս տարի  գրեթե 10-15ց պակաս բերք է ստացել, 1 հա-միջին բերքատվությունը  25ց է:

Կաղամբի գնից էլ է դժգոհ, հողից վերավաճառողներին տալիս են 30 դրամով, այն դեպքում երբ գարնանը 1 սածիլը գնել են  10 դրամով և այդքան ծախս կատարել:

Կարտոֆիլի բերքահավաքի մասնակիցները հիմնականում Մարտունի քաղաքից են:  Ձևավորված խումբն աշխատում ՝ օրը 5000-6000 դրամով: Ասում են քաղաքում աշխատանք չունեն և ստիպված են այս գործին գալիս:

Բաբկեն Սահակյանը  հաշվարկելով ծախսերը նշեց, որ ոռոգման ծածխսն ավելի քիչ կլինի, եթե ներդնի կաթիլային համակարգ: Փորձն արդեն ունի, փոքր ցանքատարածքի վրա կաթիլային ոռոգում է կազմակերպում: Արդարացրել է՝ և ջրի ծխախսն է քիչ, և աշխատուժն է նվազել:

Կաթիլային ոռոգման դեպքում պահպանվում է նաև հողի որակը: Այս տարվա երաշտի ժամանակ, երբ օդի հարաբերական խոնավությունն ավելի ցածր էր օդի բարձր ջերմաստիճանից, կարտոֆիլի ու կաղամբի ցանքատարածքներն  շատ են ոռոգվել Սևանի ջրով: Շատ ոռոգումն էլ ունի իր բացասական հետևանքները՝ լուծվում է, էռոզիայի ենթարկվում:

Կաթիլայինի անցնելու համար  էլ ֆերմերի խոսքով՝ մի աշխարհ փող է պետք: Կաթիլային ոռոգումը գյուղատնտեսության զարգացման ծրագրերից մեկն է: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ շարունակ առաջարկում է օգտվել ներդրվող ծրագրերից, որոնք համեմատաբար մատչելի են՝  2 տոկոսանոց վարկեր 3 տարի մարման ժամկետով, մինչև 150 մլն դրամ:

Զոլաքարում Տեխնիկայի պակաս չկա: Բաբկենն էլ անձնական տեխնիկայով է կազմակերում գյուղատնտեսական աշխատանքները: Ասում է, որ քիչ հողատարածքներում տեխնիկան շահագործելիս շուտ է շարքից դուրս գալիս: Լավատես գյուղատնտեսը կողմ է խողերի խոշորացմանը: Միայն կոմբայներն են հին, հացահատիկի քաղի ժամանակ կորուստ շատ է:

Կարդացեք նաև

Back to top button