Միջազգային

Պանամայի օֆշորների թեման լուսաբանած լրագրողին պայթեցրել են

Լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է իր ավտոմեքենայում՝ պայթյունի հետևանքով:

Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ, փոխանցում է Ռոյթերսը-ը:

«Այսօր որտեղ նայես՝ ամեն տեղ խաբեբաներ են: Իրավիճակը հուսահատ է», — իր բլոգում գրել է Դաֆնեն պայթյունից կես ժամ առաջ:

Վերջերս լրագրողը զբաղվել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա երկու օգնականի դեմ հետաքննությամբ՝ ուսումնասիրելով նրանց կապերը Պանամայի օֆշորների հետ, անձնագրերի վաճառքը և Ադրբեջանի իշխանություններից գումարներ ստանալը:

Մուսկատը հայտնել է, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն պատրաստակամություն է հայտնել օգնել տեղական իշխանություններին սպանությունը հետաքննելու հարցում:

Կարդացեք նաև

Back to top button