Միջազգային

Իրաքի բանակը հարձակման է անցել Քիրքուքի շրջանում

Իրաքի կառավարական բանակն այսօր վաղ առավոտյան հսկողություն է սահմանել երկրի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքի մերձակա շրջանի գազի հանքավայրերի և էլեկտրակայանի նկատմամբ, հաղորդում է բրիտանական Reuters-ը՝ հղում անելով Իրաքի կենտրոնական հեռուստատեսությանը: Քիրկուկը համարվում է Իրաքի ու Քրդստանի միջև վիճելի տարածք, Քիրկուկում, բացի քրդերից, բնակվում են նաև մեծ քանակությամբ թուրքմենական ցեղեր: Էրբիլում գործող Rudaw հեռուստաընկերության տեղեկություններով՝ այս շրջանում տեղակայված քրդական ուժերը նահանջել են:

«Բանակային ստորաբաժանումների առաջխաղացումը շարունակվում է», — հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարարությունը:

Նկարը՝ AFP

Կարդացեք նաև

Back to top button