
Հոկտեմբերի 15-ին ռուսական լրատվամիջոցները տարածեցին ռուս հանրայատ դերասան Դմիտրի Մարյանովի մահվան մասին լուրը։ Այնուհետեւ լուրը հաստատել են իրավապահ մարմինները։ Ըստ լրատվամիջոցների, դեպքը տեղի է ունեցել ամառանոցում, որտեղ դերասանը հանգստացել է իր ընկերների հետ։ Ընկերները հայտնել են, որ առավոտից Մարյանովը բողոքել է վատ ինքնազգացողության պատճառով, իսկ ընթրելուց հետո, ընկել եւ կորցրել է գիտակցությունը։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին դերասանը մահացել է։ Ի դեպ, դերասանին հիվանդանոց են տեղափոխել ընկերները՝ շտապօգնությունից ստանալով “կանչերը շատ են, չենք կարող օպերատիվ կերպով հասնել ձեզ” պատասխանը։
Դմիտրի Մարյանովը 47 տարեկան էր։
Սիրված դերասանը իր կարիերան սկսել է 1986 թվականից, խաղացել է ավելի քան 50 ֆիլմերում, 1994 թ.-ից աշխատել է նաեւ թատրոնում, որտեղ մարմնավորել է բազմաթիվ կերպարներ։




