Մշակույթ

Արգենտինական տաք տանգոն Հյուսիսային պողոտայում

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Արգենտինական տանգոյի շաբաթվա եզրափակիչ միջոցառումը բացօթյա տանգո-շոուն էր, որը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայում: Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել վարպետության դաս առնել արգենտինացի պարողներ  Խորխե Մենդոսից և Սեսիլիա Մասսեից:

 

Արգենտինական տանգոյի հնչյուններն այսօր բազմաթիվ այցելուների համախմբել էին Հյուսիսային պողոտայում: Հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառումը համընկել էր Երևանի տոնին:

Ամփոփելով արգենտինական տանգոյի շաբաթը Հայաստանում՝ տանգոյի երկրից ժամանած  պարուսույցներ Խորխե Մենդոսան և Սեսիլիա Մասսեն անցկացրին վարպետության դաս՝ երևանցիների համար:

Շտապում էին, ու չկարողացան հարցիս պատասխանել, թե արդյո՞ք հեշտ է հայերին տանգո սովորեցնել: Փոխարենը՝ ինձ ցույց տվեցին տանգոյի ամենահայտնի շարժումներից մի քանիսը:

Արգենտինական տանգոն սիրո ու տաք պար է, մենք՝ ավելի հանգիստ՝ եվրոպական տանգոյին ենք սովոր: Ժամանակը կարճ է տանգո սովորելու համար, սակայն երևանցիները  վստահ են, որ նման հնարավորություն դեռ էլի կունենան:

Կարդացեք նաև

Back to top button