Հասարակություն

85- ամյա Մայիսյան համայնքն ու դպրոցը հասակակիցներ են

Մայիսյանը գյուղում Արմավիրի մարզի մայիսյան համայնքում քայլ առ քայլ են հաղթահարում դժվարությունները: Գյուղի մանկապարտեզը փոխարինվել է նախակրթարանով, գիշերային լուսավորություն է անցկացվել, իսկ սակավաջուր տարում չոռոգվող տարածքներում նախատեսվել է հորատել մեկ խորքային հոր: Համայնքը 85 տարիների ընթացքում վերաբնակեցվել է Շիրակի դաշտավայրից  և 1946-1959թթ Իրանից ու Սիրիայից  հայրենադարձված հայերով:

 

Արմավիրի մարզկենտրոնին հարակից Մայիսյան գյուղը   անծանոթներին ներկայացնում են բարդիների պուրակով: Հաստաբուն բարդիները երկրի ճգնաժամային տարիներին վառելանյութ դարձան, հիմա փոխարինվել է արագաճ բարդիներով: Երիտասարդ պուրակը լուսավորված է ու գիշերային ուղեւորներն անկաշկանդ տուն են հասնում այդ ճանապարհով: Սա միակ ձեռքբերումը չէ 85-ամյա հանայքի կյանքում:

Համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը թվարկում է նաև մյուս հաջողությունները. «Կանաչապտվել է հուշարձանի տարածքը, փոսալցումներ են արվել, վերանորոգվել է գյուղապետարանի շենքը, նախակրթարան ունենք, զարգացումները համայնքի կյանքում նկատել են»,- ասում է:

Այս սակավաջուր  գյուղատնտեսական տարում գյուղացիների մի մասը դժգոհ էր բերքից: Խորքային հորերի միջոցով  հողերի մի մասի ոռոգումն է ապահովվել: Համայնքի ղեկավարն ասաց, որ նախատեսվել է հորատել ևս խորքային հոր, որը կապահովվի շուրջ 40 հա տարածքի ոռոգումը: Գյուղում  550 հա ոռոգելի տարածքից մշակվում է 350 հա-գյուղատնտեսական նշանակության հողեր:

Մայիսյանը ներառում է 2 բնակավայր, որոնք միմյանցից հեռու են 2 կմ –ով՝ Ծառաշենն ու Մայիսյանը: Ծառաշենից դպրոցական  երեխաների տեղափոխման խնդիրը լուծել  է համայնքապետարանը: Ավագանու որոշմամբ Ծառաշեն թաղանմասն այժմ կրում է 2014 թ օգոստոսին  դիվերսիոն հարձակման զոհ Սարգիս Մովնսիսյանի անունը: Մայիսյանցիներն ակտիվ մասնակցություն են ունեցել արցախյան ազատամարտին, տվել են զոհեր: Հովսեփ Հայկոբյանը  պատերազմում կորցրել է զինակից համագյուղացիներին. «Այվազը, Ռուդիկը Սարգիսը, Հակը, Աշոտը, Սարգիսը»: Հովսեփ Հակոբյանը արցախյան  պատերազմի վետերան է: Նրա ընտանիքը հայրենադրաձվել է 1964թ-ին, ինքն իրենց բնորոշում է՝ մենք քրդախոս ենք եղել, հայրը պատգամել է զենքով պայքարել հայրենիքի փրկության համար:

Մայիսյան համայնքի և դպրոցի  հիմնադրամն 85-րդ տարեդարձին բազմաթիվ հյուրեր էին եկել դպրոց:  Այս հարկի տակ աշխատում են դպրոցի նախկին շրջանավարտները: Անահիտ Թուջարյանը նրանցից մեկն է,  40 տարվա մանկավարժ է:  Լուսանկարների հավաքածուն պատմում է դպրոցի անցուդարձի մասին:

Մայիսյանի միջնակարգ դպոցում սովորում է 197 աշակերտ, իսկ նախակրթարանում՝ 45: Նախակրթարանի ծախսերը հոգում է համայնքապետարանը: Դպրոցի արդեն 30 տարվա տնօրեն Իշխան Պետրոսյանը  վերջերս  արժանացել է մարզի լավագույն տնօրենի  կոչմանն ու կրթության նախարարի շնորհակալագրին: Դպրոցի տնօրենն առանձնացրեց  այն խնդիրները, որոնք չեն կարող իրենց ուժերով իրականացնել՝ ներքին հարդարումն ու համակարգիչների թարմացումը: 2004թ Փրոջեքթ հարմոնի ծրագրով  շահած համակարգիչները չեն համապատասխանում արդի պահանջներին:

 

Կարդացեք նաև

Back to top button