
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանձնարարել է պատրաստել երկրի ելքը ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ ԱՄՆ-ի հետ զուգահեռ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, համապատասխան հանձնարարական նա տվել է արտաքին գործերի նախարարությանը: Նա ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու վերաբերյալ՝ անվանելով այն «համարձակ և բարոյական »:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերածվել է աբսուրդի թատրոնի: Պատմությունը պահպանելու փոխարեն՝ այն խաթարում է»,- ասված է կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել էր ԱՄՆ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կազմից դուրս գալու մասին: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թ. դեկտեմբերի 31-ին:




